Մահմուդ Ահմադինեժադը 2013–ին կհեռանա քաղաքականությունից
Համաշխարհային Մամուլ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2013–ին պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից։ Այդ մասին նա հայտնել է Frankfurter Allgemeine zontagstsaytung գերմանական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։
«Յոթ տարին բավական ժամանակ է։ Մտադիր եմ վերադառնալ գիտական աշխատանքին»,– ասել է նա։
Ահմադինեժադը նշել է, որ «հնարավոր է քաղաքականությամբ զբաղվի համալսարանում (Թեհրանի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում, որտեղ 1997–ին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, թեև նշել է, որ չի պատրաստվում անդամակցել որևէ կուսակցության)։
Ըստ Իրանի սահմանադրության՝ երկրի նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով և չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել։ Հարցազրույցի ընթացքում 2005–ից Իրանը նախագահող 55–ամյա Ահմադինեժադը բացառել է հետագայում նախագահի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ