Մոսկվայում մեկնարկել է Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների երրորդ փուլը
Իրան
Այսօր Մոսկվայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Ռիա Նովոստին։
Ենթադրվում է, որ «վեցնյակի» անդամ երկրները՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի մշտական անդամները (Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) և Գերմանիան կրկին կպահանջեն Իրանից դադարեցնել ուրանի հարստացումը (այն հարստացնել մինչև 20%–ի սահմանում), միջուկային նյութերի արտահանումը և փակել Քում քաղաքի մոտ գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը։
Բանակցությունները կտևեն երկու օր։ Մինչ այդ տեղի ունեցած բանակցությունների երկու փուլերն անարդյունք են եղել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru