Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» «Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները 

Ագրոհամալիրի հիմնում, ճոպանուղու կառուցում. մարզպետը Լոռու մարզում զգալի ներդրումներ է ակնկալում

Տնտեսություն

Լոռու մարզում 2018 թվականին զգալի ներդրումներ են սպասվում տարբեր ուղղություններով: Մարզի ներդրումային ծրագրերի, առաջիկա անելիքների, առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: 

-Պարոն Նալբանդյան, 2017 թվականն, ընդհանուր առմամբ,  ինչպիսի՞ տարի էր Լոռու մարզի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-2017թ.-ն աննախադեպ էր մարզի համար մի շարք կարևոր ներդրումային ծրագրերի մեկնարկի, մի քանի կենսական կարևորության պայմանավորվածությունների ձեռքբերման առումով, որոնց սկիզբը կդնենք այս տարի՝ հեռահար զարգացման ուղի ապահովելով մեր մարզի համար: Դրանց մասին առաջիկայում կխոսենք առավել հանգամանորեն: Մի խոսքով՝ սաղմերը գցված են: Պետք է նշեմ, որ 2017թ.-ին մեծածավալ շինաշխատանքներ ենք իրականացրել թե՛ պետական միջոցներով ու թե՛ միջազգային կառույցների ու դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

 Նախորդ տարի նաև մարզը հայտարարել էինք «Սմարթ» և մեզ համար այդ չափազանց կարևոր ու հանրապետությունում նախադեպը չունեցող ծրագրի կյանքի  կոչմանն ուղղված հետևողական քայլեր ենք իրականացնում: Մարզի արդեն թվով 17 դպրոցներում ունենք գեղեցիկ վերանորոգված ու ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Սմարթ» դասասենյակներ, ևս 6 դպրոցում նմանատիպ դասասենյակներ կկառուցվեն առաջիկայում: Այս տարի նախատեսում ենք «Սմարթ» սենյակներ կահավորել նաև նախադպրոցական կրթական հաստատություններում: Այս տարի շահագործման կհանձնվի Դեբեդի կիրճում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող  նույնպես տարածաշրջանում նախադեպը չունեցող «Սմարթ» կենտրոնը: Այն նոր հնարավորություններ կստեղծի մարզի գյուղական միջհամայնքային կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, դպրոցականների կրթությունը նորարարական տեխնոլոգիաներով կազմակերպելու համար։ Հիմնադրամի կողմից մարզի 6 համայնքներում ստեղծվել են ստեղծագործարաններ։      

 

     

 

 Մարզկենտրոնում բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Այն ուղղված է նպաստելու Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը: Այժմ կենտրոնում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքային տարածք՝ սկսնակ թիմերի համար: Կանխորոշվել է մինչև 2025 թվականը նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը մարզում ավելացնել 20 տոկոսով։ Մի խոսքով ծրագրերը շատ են և բազմաբնույթ:

-2018 թվականի համար որո՞նք են մարզպետարանի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

-Մեզ համար երկրորդային խնդիրներ չկան, կարևոր ու առաջնային են բոլոր այն խնդիրները, որոնք ուղղված են մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, մարզի համար տևական զարգացմանը ապահովմանը: Պետք է նշեմ, որ նախորդ տարի մշակվեց մարզի զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագիրը՝ չափազանց կարևոր մի փաստաթուղթ, որով առաջնորդվելու ենք առաջիկա տարիներին:  Նշեմ նաև, որ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերում և 2017-2025 թ.թ. մարզի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում՝ որպես գերակա խնդիր ու  հեռահար նպատակ դիտարկել ենք  համայնքների համաչափ զարգացումը:

- Պարոն մարզպետ, հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ներդրումների բում ենք ակնկալում: Այս տարվա ընթացքում ի՞նչ ներդրումային ծրագրեր են նախանշվում, որոնք այս կամ այն կերպ կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Լոռու մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Այո, ես կրկին հավաստում եմ, որ այս տարի ներդրումների բում ենք ակնկալում:  Եթե զուտ թվերի լեզվով խոսենք, ապա պետք է ասեմ, որ Լոռու մարզում 2018թ.-ին «Արդյունաբերություն, մասնավոր հատված» ոլորտում նախատեսվում են 44 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որից հանքարդյունաբերությունում՝ 7.95 մլրդ դրամ, իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ գազաբալոնների և կարբոնի գործարանի հիմնադրման նպատակով՝ 32.5 մլրդ դրամ, զբոսաշրջության ոլորտում՝ 3.2 մլրդ դրամ արժողությամբ։ Վերջին 1.5 տարում մարզպետարանի աջակցությամբ մշակվել է 29 ներդրումային ծրագիր, որոնցից 2018թ.-ին կֆինանսավորվեն 14-ը, ներդրումների ծավալը  կկազմի 1 մլրդ 487 մլն դրամ: Էներգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կկազմի 74.5մլրդ դրամ: Խոշորածավալ ներդրումներ են սպասվում քաղաքաշինության ու մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտում, քանի որ նախորդ տարի մեկնարկել և այս տարի շարունակվելու է մարզի համար կենսական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր արժեքը 102 մլն եվրո է (53 մլրդ դրամ): Լուրջ ներդրումներ կլինեն նաև առողջապահության(ի դեպ, շուտով շահագործման կհանձնենք Վանաձորի բժշկական համալիր կենտրոնը), գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, հանրային կարևորության  այլ  ոլորտներում ևս: Սրանք, իրականում տպավորիչ ցուցանիշներ են: Մի խոսքով՝ ծավալուն աշխատանքներ կիրականացվեն թե՛ պետական միջոցներով, թե՛ բարերարների և թե՛ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ:

 

 

Առավել հանգամանորեն, սակայն, ուզում եմ խոսել հատկապես երկու ներդրումային ծրագրի մասին: Մեզ համար շատ ոգևորիչ է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս ընկերությունը ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: Լոռու մարզում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, կառուցվող ձեռնարկության աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցումն արդեն մեկնարկել է և կավարտվի 2018 թ. ապրիլին: Այստեղ ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Իսկ 80 մլն ԱՄՆ դոլար  ներդրումային ծավալով և 300 աշխատատեղով կարբոնի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018 թ. նոյեմբերին:

Նախատեսված ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ, մրգերի վերամշակմամբ,  ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, և ավարտել 2019 թ. մայիսին (ներդրումների ծավալը` 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ մինչև 300-400 մարդ): Սա լուրջ ներդրումային ծրագիր է մարզի համար, որը հնարավորություն կտա լուծելու մեզ այնքան մտահոգող զբաղվածության խնդիրը, զարգացում կապահովի մարզի տնտեսության համար:

Երկրորդ ծրագիրը, որն անկեղծ ասած մեզ շատ է ոգևորել և մարզի ու մասնավորապես՝ Վանաձորի համար զարգացման հեռահար և տևական ուղի կապահովի՝ կանադացի մասնագետների կողմից Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում կովկասյան տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղու կառուցումն է (այն իր նշանակությամբ կտարբերվի Տաթևի ճոպանուղուց, կունենա ձմեռային տուրիզմի ու հանգստի կազմակերպման նշանակություն և մրցակցության հայտ կներկայացնի Ծաղկաձորի ճոպանուղուն-հեղ.): Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան և սա միայն առաջին փուլով: Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է: Այս ծրագիրն իր ետևից, համոզված եմ,  ներդրումների շղթա կապահովի՝ սպասարկման ոլորտում, ենթակառուցվածքների բարելավման առումով:

 

 

-Պարոն Նալբանդյան, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Լոռու մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-Անկեղծ ասած՝ ծավալուն աշխատանքներ իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել, չնայած որ՝ արդյունքներն առայժմ մեզ բնավ չեն գոհացնում: Անցած տարի «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակների և մի քանի համայնքներում աղբահանության ծառայության ներդրմամբ և մատուցմամբ՝ որոշակի տեղաշարժ ապահովեցինք: Մարզում գույքագրված 348 աղբավայրերից փակվեցին 340-ը: Ներկայում շահագործվում է ընդամենը 8 աղբավայր (Արջուտ, Սպիտակ, Տաշիր, Ամրակից, Ալավերդի, Ախթալա, Թումանյան և Դսեղ): Բանն այն է, որ մարզում աղբահանության ծառայությունը հասանելի չէ ողջ բնակչությանը: Խնդիրն առավել լուրջ է գյուղական համայնքներում: Բայց մենք անընդհատ խնդրի լուծման ուղիներ ենք փնտրում: Այս տարի մարզի աղբահանության ենթահամակարգի բարելավմանն ուղղված միջոցառումներ ենք նախատեսել, մասնավորապես՝ բոլոր համայնքների բյուջեներում նախատեսվել են աղբահանության իրականացման ծախսեր, սկսվել է տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության մատուցման պայմանագրերի կնքումը: Եթե 2017 թ. մարզում միայն 37 համայնք էր աղբահանություն իրականացնում, ապա այս տարի  աղբահանություն կիրականացվի 49 համայնքում: Մարզում 2018 թվականին կայուն գրաֆիկով աղբահանություն չի իրականացվի միայն 7 փոքր համայնքում, սակայն համոզված եմ, որ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո հարցը վերջնականապես կկարգավորվի: 2018 թվականին աղբահանության նպատակով կատարվող ծախսերը նախատեսված է ավելացնել 18 տոկոսով կամ 94 մլն դրամով: Աղբահանության գծով տեղական վճարներ սահմանվել են մարզի աղբահանություն իրականացնող բոլոր համայնքներում: Մեր առաջ խնդիր ենք դրել աստիճանաբար աղբահանության ծառայությունները դարձնել ինքնածախսածածկվող, դրանում ներգրավել համայնքների տարածքում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ֆիզիկական անձանցից հավաքագրումների մակարդակը հասցնել առավելագույնի: 2018 թվականին նախատեսված է աղբահանության ինքնածախսածածկման ցուցանիշը 2017 թվականին արձանագրված 42.8 տոկոսից հասցնել 52.2 տոկոսի, իսկ առաջիկա 3 տարիների ընթացքում՝ մինչև 70 տոկոսի: Իմ խորին համոզմամբ՝ աղբահանության խնդրի լուծման ամենահուսալի և արդյունավետ ճանապարհը դրա համար անհրաժեշտ միջոցների գեներացման գործում համայնքի բոլոր բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների մասնակցության ապահովումն է, այդ ծառայությունը մրցակցային հիմունքներով մասնավոր սեկտորին պատվիրակելն ու վերահսկողության և վարչական պատասխանատվության խստացումը: Համենայն դեպս՝ մենք մարզում շարժվում ենք այս ուղղությամբ:

Ուզում եմ խոսել նաև ընթացքի մեջ  գտնվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի մասին, ըստ որի, KfW գերմանական զարգացման բանկի օժանդակությամբ Լոռու մարզում նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված է Քարաձոր համայնքից դեպի արևմուտք ընկած լանջը, որը գտնվում է Ղուրսալի ու Նոր Խաչակապ գյուղերի վարչական տարածքներում: Կառուցվելիք սանիտարական աղբավայրը պետք է ծառայի ոչ միայն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններին, այլև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին: Ըստ նախնական գնահատականի` այն ծառայելու 25 տարի, ավելի քան  1 մլն տոննա աղբ ընդունելու հեռանկարով: Աղբավայրն զբաղեցնելու է 11 հա տարածք, ներառյալ պաշտպանիչ գոտին և օժանդակ տեղամասերը, ինչը ևս կնպաստի աղբահանության պատշաճ կազմակերպմանը:

 

 

- Նախորդ տարի ներկայացվել է Վանաձորի զարգացման հայեցակարգը և խոսվել է տուրիզմի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին: Այդ համատեքստում մարզում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-ՀՀ վարչապետի գործուն աջակցությամբ՝ մշակվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյի և Մոսկվայի փորձառու մասնագետները: Մշակվել  է նաև  քաղաքի զարգացման «մաստեր պլանը»՝ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերով: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: Քննարկվում է նաև Վանաձորում ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը, քանի որ մարզկենտրոնի արդյունաբերական երբեմնի հսկաները կարող են գրավչություն ներկայացնել զբոսաշրջիկների համար:

Վանաձորի զարգացման այս հայեցակարգի շրջանակներում ենք դիտարկում վերը նշված ճոպանուղու, ձմեռային սահուղիների, հանգստի գոտիների, ռեստորանների և հյուրանոցների կառուցման ծրագիրը, որը ինչպես նշեցի, հատկապես Վանաձորի համար տևական և հեռանկարային զարգացման ուղի կապահովի՝ իր հետևից բերելով ենթակառուցվածքների, սպասարկման ոլորտի զարգացում և զարկ կտա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջության ակտիվացմանը:

 

 

-2017 թվականը մարզի համար առանձնացավ նաև խոշորածավալ շինարարական աշխատանքներով: Այս տարի ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք պլանավորել:

-2017թ-ին  ճանապարհաշինության ոլորտում Լոռու մարզում կատարված աշխատանքների ծավալը կազմել է 12,05 մլրդ դրամ,  որոնցից առավել խոշորները, ինչպես արդեն նշեցի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման 1-ին փուլով նախատեսված աշխատանքներն էին( 11,063 մլրդ դրամ արժողությամբ), Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգումը( արժեքը՝ 367 մլն դրամ) և այլն:  2018թ.-ին  Լոռու մարզում նախատեսվել  է իրականացնել 11.5 մլրդ դրամի  ճանապարհաշինական աշխատանքներ. կշարունակվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման 1-ին փուլի ավարտական աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2018թ գարնանը: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանավան և Ալավերդի համայնքներում:

Ընդհանուր առմամբ՝ 2017թ. քաղաքաշինության ոլորտում Լոռու մարզում իրականացվել են շուրջ 6904.6 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից ուզում եմ առանձնացնել՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցումը (հիվանդանոցային մասնաշենքը՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝4 մլրդ 485. 5մլն դրամի նախահաշվային արժեքով և ծննդատան մասնաշենք՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ՝ 1մլրդ 150 մլն դրամի նախահաշվային արժեքով), «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային լաբորատորիայի կառուցում՝ 816 մլն դրամի նախահաշվային արժեքով, «Սմարթ» կենտրոնի կառուցումը՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ֆինանսավորմամբ՝ 3 մլն դոլար նախահաշվային արժեքով, «Ալավերդի և Սպիտակ քաղաքներում նոր մանկապարտեզի շենքերի կառուցում» ծրագիրը՝ շուրջ 1մլրդ դրամի նախահաշվային արժեքով՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ, Վանաձորի թիվ 7 դպրոցի կառուցում, որն իրականացվում է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի  միջոցներով՝ 798 մլրդ դրամ նախահաշվային արժեքով՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և այլն:

 

 

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-2018թ-ին նախատեսված է իրականացնել կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման 930.8 մլն դրամ արժողությամբ հետևյալ ծրագրերը. ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 408.4 մլն դրամ ընդհանուր արժեքով Վանաձորի թիվ 18 դպրոցի վերակառուցման աշխատանքները, Գյուղատնտեսական պետական քոլեջի մարզադահլիճի  վերակառուցումը, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգումը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի  ֆինանսավորմամբ` 522.4մլն դրամի աշխատանքներ, այդ թվում՝ Ալավերդու թիվ 4 դպրոցի, Ախթալայի թիվ 2 դպրոցի հիմնանորոգումը, ինչպես արդեն նշեցի, Վանաձորի թիվ 7 դպրոցի և Արևաշողի դպրոցի մարզադահլիճի կառուցումը:

-Անդրադառնանք համայնքների խոշորացմանը: Լոռու մարզում համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է 10 համայնքային փունջ: Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք:

-2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում մարզի 61 համայնքների միավորման արդյունքում կազմավորվեց 10 խոշորացված համայնք: Անցած 2 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել խոշորացված համայնքների գույքի, ստանձնած պարտավորությունների, ակտիվների, պասիվների հանձնման-ընդունման աշխատանքների, համայնքների բյուջեների կազմման և կառավարման, նորընտիր ավագանու նիստերի կազմակերպման, համայնքապետարանների աշխատակազմերի ձևավորման, նախապատրաստական աշխատանքներ՝ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման ուղղություններով: Ինչ վերաբերում է դրական և բացասական կողմերին, ապա պետք է նշեմ, որ ինչպես ցանկացած նոր գործընթաց, այնպես էլ՝ hամայնքների խոշորացման արդյունքում առաջացել են նոր հնարավորություններ և ռիսկեր: Առայժմ վաղ է խոսել համայնքների խոշորացման գործընթացի դրական և բացասական կողմերի մասին, տարվա վերջում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կառանձնացնենք ձեռքբերումները և առկա խնդիրների վերաբերյալ կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր: Սակայն իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նման փոքր երկրի համար այս թվով համայնքներ ունենալը չարդարացված շռայլություն է: Կարող է ինչ-որ տեղ ծայրահեղական հնչել, բայց ես խորապես վստահ եմ ու համոզված, որ համայնքների միավորումները միմիայն դրական արդյունք կարող են ապահովել: Ասեմ, թե ինչու: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես փոքր համայնքների բյուջեն ու դրան գումարած պետության կողմից տրամադրված դոտացիան, հազիվ բավարարում է գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն: Համայնքներում տեղական բյուջեների միջոցներով տասնամյակներ շարունակ որևէ ծրագիր չի իրականացվում, ավելին՝ մեր կողմից այլ ֆինանսական ներդրումներ ներգրավելու դեպքում անգամ համայնքը չի կարողանում ապահովել 10-20 տոկոս տեղական ներդրումը, իսկ ինչպես հայտնի է, միջազգային դոնորները որևէ ծրագիր իրականացնում են միմիայն տեղական ներդրման պայմանով: Այնպես է ստացվում, որ համայնքը անմասն է լինում բոլոր տեսակի ծրագրերից, իսկ արդյունքում տուժում է համայնքի բնակիչը: Միավորման արդյունքում՝ համայնքային բյուջեն անհամեմատ մեծ կլինի և հնարավոր կլինի տարաբնույթ ծրագրեր իրականացնել, ներդրումներ ներգրավել: Համայնքների միավորման հաջողված փորձ մենք արդեն ունեցել ենք: Լոռու մարզում համայնքների միավորման պիլոտային ծրագրի արդյունքում ձևավորվեց Թումանյան համայնքը: Այս ընթացքում նշված միավորված փնջում բազմաթիվ ներդրումային ծրագրեր են իրականացվել՝ թե պետական ու թե ՝միջազգային կազմակերպությունների միջոցներով:

 

 

-Այս ընթացքում համայնքապետերի կամ բնակիչների կողմից համայնքների միավորման հետ կապված դժգոհություններ ստացե՞լ եք: Եթե այո, ապա ինչ հարցերին են վերաբերել:

-Վստահ եմ` այս գործընթացը ոչ բոլորի սրտով է ու համոզված եմ, դժգոհողները հիմնականում միավորվող համայնքների ղեկավարներն են, ովքեր  մտավախություն  են ունեցել, որ ընտրությունների արդյունքում կարող են բավարար թվով ձայներ չհավաքել և չընտրվել միավորված համայնքի ղեկավար, ուստի բնակչության շրջանում հաճախ մերժողական տրամադրություններ են տարածել: Այս առումով մենք պատշաճ իրազեկում կատարելու, հավաստի տեղեկատվություն տարածելու խնդիր ունենք,ինչն էլ իրականացնում ենք:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններինԻ՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Բժիշկները բացահայտել են նռան հրաշագործ ազդեցությունը սրտի և անոթների վրաՈւշադրության կառավարում․ հոգեբանները բացատրում են կենտրոնացման բարձրացման հիմնական մեթոդներըՀնդկաստանը ամրապնդում է դիրքերը տիեզերական մրցավազքումԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)
Ամենադիտված