Քեյնը կարող է հեռանալ «Բավարիայից»
Սպորտ
Անգլիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Touchline-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կարող է լքել գերմանական ակումբն արդեն ամռանը։ Անգլիացի ֆուտբոլիստը մեծ ցանկություն ունի ուժերը փորձելու իսպանական Լա լիգայում և, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»։
Սպասվում է, որ Քեյնը կատալոնական ակումբում կարող է փոխարինել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 65 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը