Թեհրանը ձգտում է հնարավորինս շուտ դադարեցնել հակամարտությունը Միացյալ Նահանգների հետ․ Իրանի ԱԳՆ
Իրան
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են երկխոսությունը Պակիստանի միջնորդությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը մտքեր են փոխանակել հակամարտության դադարեցման առաջարկների շուրջ։ Դիվանագետը ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա։
Բաղային նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է Օմանի և այլ երկրների հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու մեխանիզմի մշակումը։ Դիվանագետը պարզաբանել է, որ այս հարցի շուրջ Օմանում տեխնիկական բանակցություններ են անցկացվել Թեհրանի և Մասկատի միջև անցյալ շաբաթ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը