Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում
Սպորտ
: Դահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել եւ կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում եւ այլ մարզաձեւերում»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը:
Սերգեյ Միքայելյանը 2010 և 2014 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականին Ալմաթիում կայացած ձմեռային Ունիվերսիադայում դարձավ բրոնզե մեդալակիր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը