Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Երևան և Լիոն քաղաքապետերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստան

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ  Ժորժ Կեպենեկյանը: 

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը  հանդես են եկել ելույթներով:

Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

«Մեծապես կարևորելով մեր երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատում եմ Երևանի և Լիոնի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր անկեղծ պատրաստակամությունը: Լիոն քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Առանձնակի ուզում եմ նշել, որ այս հարցում շատ մեծ է անձամբ պարոն Կեպենեկյանի ավանդը: Մենք հաջող համագործակցության օրինակներ ունենք նաև ֆրանսիական մի շարք քաղաքների հետ և կարևորում ենք տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը՝ ֆրանսիական մեր գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում: 2016թ. Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ համաժողովի համատեքստում Երևան-Լիոն համագործակցության ծավալները ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու երկուստեք համագործակցության ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում առանձնակի կարևորել է նաև Լիոնի  հայ համայնքի ներդրումը:

Հատկանշելով, որ այս տարի համայն հայության մայրաքաղաք Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրել է կրկին այցելել Երևան և դառնալ  հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը:

«Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ ու հատկապես Ձեզ՝ հարգարժան իմ գործընկեր պարոն Կեպենեկյան, որ կրկին այցելեք Երևան ու դառնաք համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը: Վստահ եմ, սա նաև լավ առիթ կարող է դառնալ նոր ծրագրերի մշակման և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանը կհյուրընկալի նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչն իսկապես մեծ իրադարձություն է: Վստահ եմ, որ այն ևս մեկ խթան կդառնա համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Համոզված եղեք, որ մենք միշտ բաց և պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել և խորացնել տարիներ ի վեր մեր երկու քաղաքների միջև հաստատված  կապերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների: 

«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար: Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», - նշել է Լիոնի քաղաքապետը: 

 Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված