Արամ Սաֆարյանը արժեքավոր հետազոտություն է համարում Նազարբաևի «Անկախության դարաշրջան» գիրքը
Նուրսուլթան Նազարբաևի հեղինակած «Անկախության դարաշրջան» գրքի շրջանակներում բավականին արժեքավոր հետազոտություն է կատարվել: Մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Անկախության դարաշրջան» գրքում Նուրսուլթան Նազարբաևը հավաքել է բոլոր մտքերը Ղազախստանի նորագույն պատմության պետականաշինության մասին: Կարծում եմ, սա շատ արժեքավոր հետազոտություն է: Այս գիրքը արժևորվում է նրա համար, որովհետև այն գրվել է մի մարդու կողմից, ով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը նորագույն պատմության ամենաբարդ տարիներին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, և ով շարունակում է ղեկավարել Ղազախստանը: Նուրսուլթան Նազարբաևը, կրելով «Ազգի առաջնորդ» տիտղոսը և ազգին տանելով զարգացման ճանապարհով, ունի հետխորհրդային ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական գնահատականներ տալու ողջ իրավունքը»,- ասաց Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով` բավականին հետաքրքիր է կարդալ, թե ինչպես է Ղազախստանի հասարակությունը Խորհրդային միության փլուզման տարիներին կարողացել համախմբվել և զերծ մնալ բացական երևույթներից, որոնք աչքի են ընկել այլ հետխորհրդային երկրներում:
«Ղազախստանը, լինելով բազմազգ պետություն, կարողացել է համախմբվել երկրի առաջնորդի շուրջ այնպես, որ 26 տարիներին զերծ է մնացել քաղաքացիական պատերազմներից, միջկրոնական կամ միջէթնիկ բախումներից՝ ստեղծելով ներդաշնակ պետություն », -նշեց Սաֆարյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը