«Ժամանակ» Նիկոլ Փաշինյանը դիմել է ոստիկանապետին
Հայկական Մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:
Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Փաշինյանի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը «Ելք» դաշինքի հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: «Ելք»-ը հարգանքով ընդունել է այդ հայտարարությունը, սակայն պահանջել է, որ փաստն ապացուցող փաստաթուղթ ներկայացնի:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը