«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ) Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Ազատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ) 

ԱԱԾ-ն պաշտոնական փաստաթղթեր կեղծող խումբ է բացահայտել (տեսանյութ)

Իրավունք

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։

Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին  կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառովՊրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Սևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԱլեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելԹեհրանը հայտնել է Լավրովի Իրան այցի մասին
Ամենադիտված