Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Մերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն Ռուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներին Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 

Քաղաքական դաշտի նոր տանդեմը. ի՞նչ կփոխվի ապրիլից հետո

Վերլուծական
Հայաստան է ժամանել հայազգի գործարար Վաչե Մանուկյանը, ով համարվում է Արմեն Սարգսյանի մտերիմը և չի բացառվում, որ իշխանական վերադասավորումներից հետո դառնա նաև նախագահի թիկունքը՝ արդեն քաղաքական դաշտում: Վաչե Մանուկյանին է պատկանում «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նա նաև համարվում է «ՄԱՐՍ» կազմակերպության հիմնադիրը: Վաչե Մանուկյանը Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերն է: Բրիտանահայ գործարարին է պատկանում «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությունը:
 
Այսինքն՝ ապրիլից հետո որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվելու նաև օլիգարխիկ բևեռը: Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացման համար ռուսական կապիտալին՝ ի դեմ Սամվել Կարապետյանի՝ հակակշիռ է ստեղծվում, քանի որ պայքարի մեջ է մտնում արևմտյան կապիտալը՝ հանձինս Վաչե Մանուկյանի:
 
Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության՝ լինելու են կապիտալի այն երկու կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Հենց ներդրումներ ներգրավելու նրանց պոտենցիալն էլ դառնում է այս պաշտոնյաների գործունեության գնահատման հիմնական չափանիշը: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետության մեկնարկը, խորհրդարանական ընտրություններում նրա ձևակերպած իշխանական հայտը, շատ նման էր քաղաքական սակարկության, երբ նա և Ռուսաստանի նրա տնտեսա-քաղաքական հովանավորներն, ըստ էության, առաջարկում էին 3 միլիարդանոց ներդրումային ծրագիր` իշխանության վերահսկիչ փաթեթին տիրանալու նպատակով: Խոստացած ներդրումային բումը փուչիկի նման պայթեց. գործը գլուխ չբերեց անգամ Կարապետյանի վիճակագրական աճպարարությունը, որի միջոցով փորձ արվեց «նկարել» խոստացված ներդրումները` բյուջետային ծախսերի հաշվին:
 
Ներդրումների ակնկալիք կա նաև Արմեն Սարգսյանից, և խոսքը հատկապես արևմտյան կապիտալի ներգրավման մասին է: Կհաջողվի արդյո՞ք Սարգսյան-Մանուկյան տանդեմին ավելի հաջող գտնվել, քան Կարապետյաններին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին այս երկու բևեռի բախումը բնավ էլ անհրաժեշտ չէ: Սարգսյանին հարկավոր է անցնցում կառավարում՝ առնվազն գալիք մեկ տարվա ընթացքում: Հետևաբար, Սարգսյանը նրբորեն խաղալու է այս երկու բևեռների հակասությունների, շահերի վրա, առաջարկելով զսպումների և հակակշիռների՝ իր մեխանիզմը: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես վեր է կանգնելու համակարգից և ստանձնելու է արբիտրի դերը:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՌուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է ԲենգազիումՆոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետըՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինԿիմ Չեն Ընը 10 դեսպանների բացատրել է՝ ինչու է Փհենյանը մեծացնում իր զինանոցըԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՉիպերի վաճառք Չինաստանին․ Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Nvidia-իցԱրբատում՝ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիեւը՝ լուսանկարներով Հութիները պնդում են, որ հարվածել են Ռաբիղի նավթավերամշակման գործարանինԻնդոնեզիայում գործարանի հրդեհի վայրից դուրս են բերել 24 դիապարկ Նոր Սահմանադրությամբ հրաժարվում ենք Հռչակագրից՝ կոնֆլիկտի տրամաբանությունից․ Փաշինյան
Ամենադիտված