Պորոշենկոյի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյի ավտոշարասյունը հարվածել-գցել է տարեց մի տղամարդու, որը վազելով անցնում էր ճանապարհը: Այս մասին իր Facebook-ում գրել է ակտիվիստ Սերգեյ Օռլովը:
«Պապիկը վազելով անցնում էր ճանապարհը կարգավորողի արգելող ժեստի ժամամանակ: Եվ ընկավ ուղեկցող ավտոմեքենայի կապոտի վրա»,- գրել է Օռլովը: Նրա խոսքով՝ տղամարդը ողջ է մնացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: «Վեստի» թերթը ճշտել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մարտի 6-ին 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին):
Տղամարդուն վրաերթի ենթարկած ավտոմոբիլը մնացել է պատահարի վայրում: Ավտոշարասյան մյուս ավտոմեքենաները շարունակել են երթը: Տուժածը կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել, պարեկայինները նրան ցույց են տվել առաջին օգնությունը եւ շտապ օգնություն կանչել: Բժիշկները տուժածի մոտ միջին ծանրության վնասվածքներ են արձանագրել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը