«Ռեալ»-ը պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին, «Լիվերպուլ»-ը՝ «Պորտու»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Ռեալ»-ը հյուրընկալվեց ՊՍԺ-ին և հաղթեց 2:1 հաշվով:
51-րդ րոպեին հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պատասխան գոլը 71-րդ րոպեին խփեց Էդիսոն Կավանին, իսկ 9 րոպե անց Կազեմիրոն հաղթանակ բերեց մադրիդցիներին: Հանդիպման 66-րդ րոպեից դաշտի տերերը մնացին 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Մարկո Վերատին:
Արդյունքում Զիդանի թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում «Ռեալ»-ը հաղթել էր 3:1 հաշվով:
Օրվա մյուս խաղում «Լիվերպուլ»-ն ու «Պորտու»-ն չպազրեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի:
Առաջին խաղում տոնած 5:0 հաշվով հաղթանակի շնորհիվ անգլիական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:
Լուսանկարը՝ As-ի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան