Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ «Արսենալ»-ից
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ թիմից:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ֆրանսիացի մասնագետը վստահ է իր ուժերին և կարծում է՝ կկարողանա թիմին դուրս բերել ստեղծված իրավիճակից:
Վենգերը պատրաստվում է թիմում մնալ առնվազն մինչեւ գործող պայմանագրի ավարտը:
Մարզչի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019թ.-ի ամառը:
Ներկայում լոնդոնյան թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորության համար հետ է 13 միավորով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը