Շնորհավորում եմ տղաներին, արժանի էինք հաղթանակի. Զիդան (տեսանյութ)
ՏեսանյութերՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի դեմ դիմակայությունը, որն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Շատ լավ սկսեցինք հանդիպումը, կենտրոնացած էինք խաղին: Կարծում եմ՝ սա արժանի հաղթանակ էր: Պետք է շնորհավորեմ տղաներին, սա բարդ խաղ էր: Արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն:
Ուրախ եմ, որ հաղթահարեցինք այս փուլը: Ունենալով այսքան լավ ֆուտբոլիստներ՝ ինձ համար բարդ էր մեկնարկային կազմ ընտրելը: Ֆուտբոլիստները լավ հանդիպում անցկացրին, իսկ փոխարինումները հաջող էին»,-Զիդանի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան