Նեյմարի արձագանքը՝ ՊՍԺ-ի պարտությանը (լուսանկար)
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունն ու պայքարից դուրս մնալը:
«Շատ եմ ցավում պարտության համար, բայց ավելի շատ տխուր եմ, որ չկարողացա օգնել թիմակիցներիս: Հպարտանում եմ, որ ՊՍԺ-ն իր ողջ ներուժը դրեց խաղում»,- Ինստագրամում գրել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում (3:0) «Մարսել»-ի դեմ խաղում ստացել էր ոտնաթաթի մանր ոսկրի կոտրվածք: Ֆուտբոլիստը վիրահատվել է և ապաքինման համար կպահանջվի 2.5-3 ամիս:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան