Գնդակային հրաձգության առաջնությանը կմասնակցի 70 մարզիկ
Սպորտ
Հայաստանի գնդակային հրաձգության առաջնությանը կմասնակցեն շուրջ 70 մարզիկներ:
Մարտի 9-11-ը տեղի կունենա Հայաստանի գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 70 մարզիկ ու մարզուհի՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Մ. Սեբաստացի կրթահամալիրից և Վանաձորից:
Փոխվել է մրցումների կանոնակարգը, այսուհետ կանայք բոլոր օդամղիչ վարժություններից կկատարեն 60 կրակոց՝ ինչպես տղամարդիկ: 40 կրակոց կկատարեն տղամարդիկ, և կանայք՝ միայն վազող թիրախ խառը վազք վարժությունից:
Հաղթողները և 1-ին տեղը գրաված մարզիկի անձնական մարզիչը կարժանանան դրամական պարգևի, դիպլոմի և մեդալի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան