Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի 

Վայոց ձորն իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար

Հասարակություն

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին  այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն  արդյունաբերական  արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ  դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր  աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով  նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում և 1400  հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում: Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ և տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով:

Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է, որ մարզի 8 համայնքների տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 836,4 հազ. դրամ, որը նախատեսվածից ավելի է 18.5 մլն դրամով (101 տոկոս), սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 726,6 մլն դրամ (100,9 տոկոս): 2016 թ. համեմատ 2017 թ. սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 147.0 մլն դրամով: Մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամտային մասի ընդամենը եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 952,7 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները` 889,1 մլն դրամ: 2018 թ. համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017 թ. համեմատ նախատեսվել է հավաքագրել 172.5,0 մլն դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում և պետք է հետևողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաև բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ: «Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետև իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, և մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», - ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով աղբահանության մասով կատարված աշխատանքներին՝ ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում կա ընդհանուր 894 սուբյեկտ, 2017 թ. առ այսօր պայմանագիր է կնքվել 615 տնտեսվարող սուբյեկտի հետ: Վարչապետը հանձնարարել է մինչև մարտի վերջ արագ ավարտին հասցնել գործընթացը և բոլոր սուբյեկտների հետ կնքել պայմանագիր: Նշվել է, որ 2017 թ. աղբահանության վճարներից գանձումը կազմել է 43,5 մլն դրամ, սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 153,6 մլն դրամ, որից 65,7 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության համար հավաքագրված գումարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսերի 66,2 տոկոսը (ընդհանուր ծախսերի 28.3 տոկոսը): Մարզպետը նշել է, որ 2018 թ. համար նախատեսվում է աղբահանությունից ստացվող մուտքերը հասցնել 82,8 մլն դրամի, և հաշվի առնելով եկամուտներ-ծախսեր հարաբերակցությունը համարժեք դարձնելու ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ համայնքների բյուջեներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և ծախսերը համապատասխանեցվել են եկամուտներին, որպեսզի աղբահանությունը կատարվի ինքնածախսափակման եղանակով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա,  2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել ևս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 4-ը: 2016 թ. հիմնվել է 25 հա ինտենսիվ այգի, 2017 թ.՝ 30 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել ևս 55 հա: 2017 թ. 7 հա-ը ոռոգվել է կաթիլային եղանակով, 2018 թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների ծավալը հասցնել 25 հա-ի: Նշվել է, որ 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է ունենալ 2 մլրդ դրամի աճ: Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ և հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում և համայնքային, մարզային և հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները:

2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ: 2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր և աշխատել դրանցում ներգրավել նաև Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին:

Ներկայացնելով կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մարզի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների 1794 աշակերտի հատկացվել է ուսումնական պլանշետ: 9 հանրակրթական դպրոցում գործում է ռոբոտաշինության կաբինետ, ընդգրկված է 167 աշակերտ: Մարզի բոլոր դպրոցները, բացի Բարձրունու միջնակարգ դպրոցից, ապահովված են բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Նոր ուսումնական տարում կլուծվի նաև այդ խնդիրը: Մարզի դպրոցներում աշխատում է 61 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 38 դպրոց ունի մարզադահլիճ, իսկ 4 համայնքում գործում են մարզադպրոցներ, որտեղ աշխատում են 13 մարզիչ, ընդգրկված է 375 երեխա: Հաջող դասավանդվում է ձեռնարկատիրություն առարկան, կան տարբեր խմբակներ, բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է ազգային երգ ու պար: Վարչապետը կարևորել է մարզերում երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովումը:  «Գյուղական համայնքներում պետք է այնպես անենք, որպեսզի երեխաներին մաքսիմալ զբաղվածություն ապահովենք և գիտելիք տանք: Այս դասընթացները՝ ձեռնարկատիրություն, ռոբոտատեխնիկա, երեք լեզու, ֆիզկուլտուրա շատ եմ կարևորում, որպեսզի երեխան նաև դպրոցն ավարտելուց կարողանա կողմնորոշվի իր հետագա մասնագիտության հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հորդորելով շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 57 676.8 հազ. դրամ՝ 2016 թ. համեմատ 16064.0 հազ. դրամով ավելի (38 տոկոս): 2018 թ. նախատեսվում է վճարովի ծառայությունները հասցնել 80760.8 հազ. դրամի:

Ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը 2017 թ. կազմել է  492.4 մլն  դրամ,  իսկ 2018 թ.  նախատեսվել  է 2987.8 մլն դրամ /բարեկարգվելու են դեպի Հորբատեղ, Գետափ և Հերհեր բնակավայրեր տանող ճանապարհները/: Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ տարբերակների վրա՝ հանձնարարելով ուսումնասիրել ըստ համայնքների նման լուծումների հնարավորությունները:

Զբոսաշրջության ոլորտում 2017 թ. արձանագրված ցուցանիշների մասով զեկուցվել է, որ զբոսաշրջիկների  թիվը Վայոց ձորի մարզում կազմել է 46000 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 9.5 տոկոսով ավելի, ստեղծվել է 18 մշտական աշխատատեղ: 2018թ. ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 50000-ի: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «20 անիրական իրականություն» ծրագրի շրջանակում մշակվում է Վայոց ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները և հատուկ պահպանվող 5 տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիրը, որը կավարտվի 2019թ.: 2018թ. մասնավորի կողմից կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային (հյուրանոցաշինություն, զբոսաշրջային համալիրի կառուցում և այլն) ծրագրեր:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, և անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել և ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաև կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները և ներկայացնել առաջարկություններ:   

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Ամենադիտված