Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց 

Յուրայիններին պատժելու ցանկություն չկա՞

Վերլուծական
ՀՀ ազգային ժողովի վերջերս ընդունած մի շարք օրենքները մի կողմից հավակնոտ էին, մյուս կողմից՝ աղմկահարույց․ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակն ընդլայնող, նաեւ հայտարարագիր չներկայացնելը քրեականացնող օրենքը, անանուն ազդարարի ինստիտուտի ներդրման, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքները եւ այլն։ Օրենքներն ընդունեցինք, սակայն դրանց կիրառման մասին կարծես թե մոռացել ենք: Օրինակ՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը ենթադրում է, որ կեղծ կամ կիսատ հայտարարագիր ներկայացրած պաշտոնյան պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Կարող ենք շատ երկար ժամանակ կորցնել, փորձելով հիշել, թե այս ընթացքում քանի պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել պետությունից գումարներ գողանալու և դրանք թաքցնելու համար: Այդպիսիք չկան: Նույն իրավիճակն է նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
 
Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան պաշտոնյաները հենց նոր են իջել երկնքից՝ ոտքերն էլ դեռ ամպոտ են: Մինչդեռ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայտարարագրերը մեր պաշտոնյաների թույլ տեղն են, որոնցում կարելի է հանդիպել ընդհուպ մինչև Գյուլնազ տատի վերջին հեքիաթին, միայն թե՝ ոչ իրականությունը: Օրինակ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միակ եկամտի աղբյուրը, ըստ հայտարարագրի, աշխատավարձն է՝ տարեկան մոտ 5.9 մլն դրամ: Թե ինչպես է մարզպետը, վարկերի տակ ընկնելով, այստեղից–այնտեղից մի կերպ քերելով, հավաքել անհրաժեշտ գումար և ձեռք բերել ձեռք բերել 7,5 մլն դրամանոց TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մեքենան՝ մնում է միայն զարմանալ: Որևէ անշարժ կամ շարժական գույք, բաժնետոմսեր և այլ ունեցվածք՝ մարզպետը չի հայտարարագրել։ Մնում է ենթադրել, որ մարզպետը գիշերում է կամ մարզպետարանի շենքում, կամ էլ վերոնշյալ «լաքշերի» մեքենայում: Ավելի լավ վիճակում չէ Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա հայտարարագրից երևում է, որ մարդն ապրում է չոր աշխատավարձի հույսին: Սակայն գաղտնիք չէ, որ Գրիգորյանն իր ծննդավայրում ունի ՀԷԿ, գազալցակայան՝ Լանջաղբյուր գյուղի տարածքում, եւ այլ օբյեկտներ, որոնք, փաստորեն, թաքցրել է։
 
ՀՀ քաղաքացիների սիրտը չի կարող չցավել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, նույն ինքը՝ «Ավշարի Արայիկի» համար, ով, ըստ իր հայտարարագրի, մնացել է 1999 թվականի արտադրության մեկ «Վազ 21213»-ի հույսին: Գուցե «Ավշարի Արայիկի» սիրտը սովե՞տ է ուզում, դժվար է ասել, սակայն հարց է, թե ինչու տարեկան 6 մլն 450 հազար դրամը աշխատավարձ ստացող պաշտոնյան չի գնում, օրինակ՝ Հովիկ Աբովյանի TOYOTA LAND CRUISER 100 4.5 I-ից: ՀՀԿ-ական մեկ այլ պատգմավոր՝ Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ «ՍԱՍ-ի Արտակը», թերևս կարիք ունի նոր ավագ շուկայագետի հրավիրելու, քանի որ ՍԱՍ Գրուպում գործերը լավ չեն: Այդպես կարելի է ենթադրել պատգամավորի ներկայացրած հայտարարագրից, համաձայն որի՝ «ՍԱՍ-ի Արտակը» ունի երկու բնակարան, ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում և երկու ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արտակ Սարգսյանը հայտարարագրել է խղճուկ՝ 961,867,000.00 դրամը:
 
Սա ընդամենը չորս օրինակ է, մինչդեռ բացերը, կասկածները, թերությունները առկա են գրեթե յուրաքանչյուր երկրորդ պաշտոնյայի հայտարագրի մեջ: Այն պարագայում, երբ հայրենի ԴԱՀԿ-ն պետությանը չթալանած, որևէ օրենք չխախտած ՀՀ քաղաքացուց վերջին զուգարանակոնքն է առգրավում, պետությունից եկամուտները թաքցնողները, այսինքն նրանք, ում համար, ըստ էության, կորզած գրանտների փողերով գեղեցիկ բաժակաճառ հիշեցնող օրենքներ են գրվել՝ պարզապես ծիծաղում են բոլորիս վրա: Սա՞ է սոցիալական արդարության պատկերացումը, որի մասին պատեհ-անպատեհ խոսում են օրվա իշխանությունները: Սա՞ է պայքարը կոռուպցիայի դեմ: Կարևորը՝ թղթով ամեն բան կարգին է, իսկ իրականում՝ յուրայիններին կուլակաթափելու ոչ ցանկություն, ոչ էլ քաղաքական կամք՝ չկա:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներով
Ամենադիտված