Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ուկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացել Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) 

Հանուն մարդու իրավունքների՞, թե՞ կառավարության կայունության

Վերլուծական

Ընթացիկ ամառն էապես տարբերվելու է նախորդներից քաղաքական ուժերի համար. երկիրս արտահերթ խորհրդարանական ընտրություների է պատրաստվում, որոնց կազմակերպման համար նախ անհրաժեշտ է իդեալականին մոտ խաղի կանոներ սահմանել՝ իդեալականին մոտեցնելով Ընտրական օրենսգիրքը։ Համենայն դեպս՝ այդպես է հարցը ձեւակերպվել։

Խորհրդարանում ներկայացված երկու կուսակցության եւ երկու դաշինքի երեքական ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն իրոք ակտիվորեն աշխատում է։ Արժե, թերեւս, մեկ առ մեկ անդրադառնալ այն հիմնական հարցերին, որոնց շուրջ բանավեճ է ընթանում։ Այսօր խոսենք մեկ խնդրից՝ ԱԺ մուտք գործելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար սահմանվող նվազագույն շեմ։ Առաջարկվում է շեմն իջեցնել, ինչը որոշակի դիմադրության է արժանանում, իսկ ՀՅԴ ներկայացուցիչներից շատ հարգարժան Սպարտակ Սեյրանյանը փորձեց պատկերավոր կերպով արտահայտվել՝, թե եկեք խորհրդարան մտնելը հեշտացնենք փաբ մտնելու աստիճանի։ Ճիշտ կլինի, եթե զերծ մնանք նման զգայական գնահատականներից եւ վերհիշենք, թե ինչ արժեքներ են դրված Սահմանադրության հիմքում, Սահմանադրության, որ գլխավոր օրենքն է, մայր օրենքը, որից պետք է բխեն, որին պետք է համապատասխանեն մնացյալ օրենքները։

Բազմիցս լսած, կարդացած կլինենք, որ ելակետը մարդն է, մեծագույն արժեքը՝ մարդու հիմարարա իրավունքներն ու ազատություները։ Մենք սիրում ենք կրկնել, որ Սահմանադրության հիմքուն նույնիսկ օրենքն էլ չէ, այլ՝ իրավունքը։ Ուրեմն՝ եկեք հարգենք մարդու իրավունքները։ Իսկ մարդու իրավունքների հարգման տեսանկյունից բխում է շեմի իջեցումը։ Իսկ ինչո՞ւ չորս տոկոս։ Կարելի է եւ մեկ տոկոս սահմանել անցողիկ շեմը։ Ինչ կա, որ։ Թող հնարավորին շատ թվով ընտրողների ձայներ աշխատեն։ Եթե գործող հինգ տոկոս անցողիկ շեմի դեպքում խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ձայների գումարային տոկոսը կազմում է ասենք՝ տասը տոկոս, ապա այդ նույն ընտրության դեպաում մեկ տոկոսի շեմի դեպքում կարող է այդ թիվը երկու տոկոս էլ չկազմել։ Այսինքն՝ մենք հարգեցինք մեր ընտրողների ոչ թե 90, այլ՝ 98 տոկոսի իրավունքը։

Իդեալական չէ, բայց՝ իդեալականին մոտ է։ Անցողիկ բարձր շեմի կողմնակիցները մեկ փաստարկ կարող են ունենալ միայն՝ կայունության պահպանումը։ Կարող է մտավախություն լինել, թե մանր-մունր շատ ուժերի ներկայությունն ԱԺ-ում կարող է շարունակ կառավարական ճգնաժամեր առաջացնել։ Բայց կներեք՝ մա՞րդն է պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու։ Պետությունը հենց ստեղծվում է մարդու իրավունքները սպասարկելու համար, ուրեմն եւ չի կարող կառավարության կայունությունը դիտվել առավել կարեւոր խնդիր, քան մարդու իրավունքների հարգումն է։ Հո մեր գերխնդիրը մեծամասնության դիկտատուրայի հաստատումը չէ՞։

Շատ քվեներ ստացած կուսակցությունները կառավարում են, իշխում, փոքրերի գոնե ձա՞յնն էլ լսելի չլինի հայրենի խորհրդարանում։ Առաջարկ՝ Ազգային Ժողով մուտք գործելու համար պահանջվող նվազագույն անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար սահմանում ենք ոչ թե համապատասխանաբար 5 եւ 7 տոկոս, ոչ թե 4 ու 6 տոկոս, այլ՝ բոլորի համար մեկ տոկոս։ 101 տագամավորի պարագայում դա կնշանակի՝ մեկ տոկոսը մոտավորապես մեկ մանդատ։ Ի՞նչ կա որ՝ թող մեկ հոգանոց խմբակցություններ էլ լինեն։

Վարդան Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»
Ամենադիտված