Իրանը ավելացնում է նավթի արդյունահանման և արտահանման ծավալները
Իրան
Մինչև 2015 թ. Իրանը պատրաստվումէ նավթի արտահանումը մեկ օրում հասցնել ավելի քան 3 մլն բարելի: Դրա հետ մեկտեղ պլանավորվում է նավթի ստացումն ու մշակումն ավելացնել մինչև 28%:
2011թ. Իրանի նավթի արտահանման ծավալը մեկ օրվա կտրվածքով կազմել էր ավելի քան 2.28 մլն. բարել, երբ ամբողջ նավթի արդյունահանման ծավալը կազմում էր օրական 4 մլն., որը մինչև 2015թ. պլանավորվում է հասցնել 5.122 մլն. բարելի, իսկ արտահանումը կկազմի մշակված նավթի 65%-ը:
Այդ մասին ռուսական նավթագազային կոնֆերանսում հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարարի տեղակալ, իրանական ազգային նավթային ընկերության տնօրեն (NIOC) Ահմադ Գալեբանին: Ըստ նրա՝ Իրանը կարող է ավելացնել նավթի ստացման ծավալները նոր հանքերի հայտնաբերման և գործող արդյունաբերության աշխատանքների էֆեկտիվության բարձրացման շնորհիվ:
Բացի այդ Իրանը մտադրված է ավելացնել գազի արդյունահանման ծավալները: Եթե 2011 թ. երկրում արդյունահանվել է 644 մլն. խ/մ գազ, ապա մինչև 2015թ. պլանավորվում է այդ թիվը հասցնել մինչև 1.47 մլն. խ/մ:
Մինչև 2015թ. էներգետիկայի և վառելիքի ոլորտում ներդրումների ծավալները կկազմեն 200 մլրդ. ԱՄՆ դոլար: Ըստ Գալեբանիի, Իրանը կշարունակի համագործակցել ռուսական ընկերությունների հետ: Նա ասում է. «Մենք պատրաստ ենք նավթի ստացման և վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելով՝ համագործակցել ռուսական ընկերությունների հետ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ