Իրանի բանակը զորավարժությունները է սկսել
Իրան
Իրանի բանակը եռօրյա զորավարժություններ է սկսել «ազգի պատրաստակամությունը և վճռականությունը» ցույց տալու համար, հաղորդում է իրանական Press TV–ն՝ հղում անելով իրանական բանակի գենարալ Ամիրա ալի Հաջիզադեի հայատարարությանը։
Զորավարժության ընթացքում կփորձարկվեն հեռահար և միջին հեռահարության մեծ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու հրթիռակոծիչներ։
Ըստ պաշտոնական Թեհրանի, զորավարժությունն անց է կացվում Իրանի պաշտպանական կարողությունները թշնամիներին ցուցադրելու նպատակով։
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Եվրամիության կողմից Իրանին նավթային էմբարգոյի ենթարկելու վերաբերյալ որոշումը, որն ընդունվել է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային հանրության պատժամիջոցների շրջանակում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ