Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը 

Սահմանահատումներ եւ տեղեկատվական խաղեր. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Քաղաքական

 Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է  ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։

ՀՀ արտգործնախարարությունը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։ Արտգործնախարարության հերքումը վերահաստատել էր նաեւ վարչապետը։ Վերջին շրջանում դեպի հայկական կողմը իրարահաջորդ սահմանի հատման պարագաներ էին արձանագրվել։

Այս տարվա մայիսին, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ ձերբակալել էին սահմանը հատած Պակիստանի քաղաքացուն։ Հուլիսին, սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ձերբակալել էին սահմանը խախտած Աֆղանստանի 5 քաղաքացիների։

Օգոստոսին, Թուրքիայի քաղաքացի  մի այլ սահմանահատ՝ Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում` ինժեներական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ: Նրա մոտ ստուգումների ընթացքում հայտնաբերվել էր բջջային հեռախոս, որի մեջ եղել են պետական սահմանի ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ եւ տեսերիզներ: Թուրքական մամուլում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցի համբաւը, հավաստիությունը այս պարագայում երկրորդական են։ Նման տեղեկատվություն շրջանառության մեջ դնելը Թուրքիայի տարածքում եւ դրանից դուրս ինքնուրույն լրատվական խաղի սահմաններից հեռու է։ Էրդողանին վերագրվող նման լրատվությունն առնվազն պետք է համաձայնեցված լինի Անկարայի համապատասխան բաժանմունքների հետ եւ ուղղակի վերահսկված՝ Թուրքիայի նախագահի տեղեկատվական գրասենյակից։

Անկախ այն հանգամանքից, որ սահմանահատման դեպքերը ինչու նման կշռույթով կրկնվում են, մի պահ անդրադառնանք, որ նման ապատեղակատվական դիմում շրջանառության մեջ չէր դրվել ո՛չ պակիստանցի, ո՛չ աֆղան եւ ո՛չ էլ պետական սահմանների մասին տեղեկահավաք կատարած Թուրքիայի քաղաքացու համար։ Դիմումի ապատեղակատուությունը վերաբերվում է մոլորված 16-ամյա  հովվին։

Պարզ է քաղաքական տրամաբանությունը։ Պակիստանի եւ Աֆղանստանի քաղաքացիների պարագայում անկախ դրանից, որ Թուրքիայի քաղաքացի չեն եւ հետեւաբար Անկարան, թեկուզ առանց դիմելու, դիմումի տպավորություն թողելու որեւէ իրավական հարկադրանքի տակ չէ. բայց դա չէ խնդիրը. այս դեպքում սահման հատողների քաղաքացիական պատկանելիությունները  հիշեցնում են Թուրքիայում ապաստան գտած, ֆինանսավորվող եւ այնտեղից տարբեր ուղղություններով տարանցիկ թափանցումներ կատարող ահաբեկչական տարրերի համատարած երեւույթի մասին. ուստի, նույնիսկ ապատեղակատվությունը այս մասին չէր բխում Անկարայի շահերից։

Նման ենթադրյալ դիմումի մասին լուր տարածելը նպատակահարմար չէր նաեւ պետական սահմանների մասին տեղեկահավաքի շտեմարան պահած Թուրքիայի քաղաքացի մյուս սահմանահատի առնչությամբ եւս։ Ի վերջո, հրապարակված փաստերը կարող են համոզել հետեւողը ներթափանցման փորձ կատարած գործուղվող անձի մասին։

Մինչդեռ մոլորված 16-ամյա հովիվը այս դեպքում լրիվ պատրաստ կերպար էր առանց դիմելու՝ դիմելու լուր տարածելու համար։ Բնականաբար միջազգային հանրային կարծիքը ապակողմնորոշելու, թե հայկական կողմը գերեվարում է անչափահաս, մոլորված գյուղացուն։ Տեղեկատվական այս խաղը աւելի պարզ է դառնում, երբ թուրքական լրատվամիջոցի տարածած լուրը, որ, ըստ էության, պաշտոնական քայլի է վերաբերվում, չի հերքվում պաշտոնական բաժանմունքների կողմից։ Բնական ընթացքը պիտի լիներ այն, որ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցի տարածած լուրը իր նախագահի մասին նախ հերքեր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

Սահմանահատման դեպքերը կարող են շարունակվել։ Սահմանապահների ցուցաբերած զգոնությանն առընթեր հայկական կողմի տեղեկատվական համակարգը եւս թուրքական տեղեկատվական խաղերը բացահայտելու առաջադրանքը շարունակում է կատարել։

Մինչ այդ միջազգային հանրային կարծիքը, որի ապակողմնորոշման աշխատանքին է լծվել պաշտոնական Անկարան, նկատում է, որ հակառակ ուղղությամբ սահմանահատումներ չեն արձանագրվում. մանաւանդ այնպիսի քաղաքացիություն ունեցողների կողմից, ովքեր հուշում են միջազգային ահաբեկչական խմբակների մասին։ 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը
Ամենադիտված