ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը
Ադրբեջան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բողոքները վերաբերում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը խոչընդոտելու, բանկային հաշիվների սառեցման, սեփականության իրավունքի խախտման և մի շարք այլ դեպքերի:
Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:
ՄԻԵԴ ներկայացված բողոքները հիմնականում վերաբերում էին ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)