Գոռ Երիցյանի մրցակիցը հայտնի է
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մրցակիցը հայտնի է:
Այս մասին տեղեկացնում Punch Boxing պրոմոութերական ընկերությունից: Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ:
Հիշեցնենք, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, Երիցյանը պետք է մրցեր Ալեքսանդր Շարոնովի հետ, սակայն վերջին պահին պայմանագիրը չստորագրվեց:
Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա և WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի նաև Արամ Ավագյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)