Ոստիկանապետը կոչումներ է շնորհել համակարգի 16 ծառայողի
Հայաստան
Ոստիկանության կպետի հրամանով համակարգի 16 ծառայողի հերթական կոչումներն են շնորհվել։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով և գեղեցիկ տուփերով ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, մասնագիտական պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։
Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են՝ հույս հայտնելով, որ նոր ու ավելի բարձր կոչումներն էլ ավելի են պարտավորեցնելու։ «Մեր առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի ամրապնդումն է, որը պետք է կատարենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի»՝ ընդգծեց ոստիկանության պետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)