Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Հայաստանը դեռևս ժամանակ ունի

Հրապարակումներ

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը։ Այն թափուր է մնացել նոյեմբերի 2-ից՝ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից ի վեր։ Թեև գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը վերջնականապես լուծվելու է դեկտեմբերի 6-ին, այնուհանդերձ արդեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացել, որ հնարավոր է կորցնենք այդ պաշտոնը։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը կարծիք հայտնեց՝ շատ կարևոր է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում և շատ լավ կլիներ, եթե մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը․ «Հայաստանը դեռևս ունի ժամանակ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ ունենալու։ Հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցը կլուծվի, և նոր գլխավոր քարտուղար կնշանակվի ՀՀ-ից։ Ի վերջո այդ պաշտոնը 3 տարով տրվել էր Հայաստանին, ոչ թե կոնկրետ անձին, հետևաբար՝ նոր թեկնածուին էլ պիտի առաջադրի Հայաստանը»,- ասաց նա։ 

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ «ՀՀ-ին հաջորդում է Բելառուսը»: Ըստ նրա, ՀՀ քվոտային մնում է մեկ տարի, որի ընթացքում ՀՀ ներկայացուցիչը չի հասցնի դիտարկել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին: 

Անդրադառնալով այս հանգամանքին, Հովսեփյանը նշեց, որ դա կարող է լինել այն դեպքում, երբ նշանակվի ինչ-որ ժամկետ և Հայաստանն այդ ընթացքում չնշանակի քարտուղար․ «Միայն այս դեպքում իրավունք ունեն այլ պետության փոխանցելու, քանի որ կառույցը երկար ժանանակ չի կարող մնալ առանց ղեկավարի։ Բայց, ամենևին, չեմ կարծում, որ նման կարևոր պաշտոնը նոր իշխանությունները պետք է բաց թողնեն»։ 

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա չի կարող ազդել նման կառույցներում լինել-չլինելը: Ըստ նրա՝ դժվար թե Ռուսաստանը դա որակի որպես հակառուսական մոտեցում։ Փոխարենը` հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է ազդել, օրինակ, ԿԳ նախարարի հնչեցրած միտքը, թե ռուսերենը չպետք է տարբերվի ֆրանսերենից կամ անգլերենից:

Խոսելով ՀՀ-ԵՄ կնքած համաձայնագրի մասին քաղաքագետը նշեց՝ չի կիսում տեսակետը, թե հեղափոխությունից հետո ԵՄ դրույթների իրականացման պասիվություն է նկատվում՝ այդ հանգամանքը պարզաբանելով նոր իշխանության կողմից ներքին քաղաքականության օրակարգային հարցերով զբաղվելու նախընտրությամբ։ «Կարծում եմ՝ 6 ամսվա ընթացքում երեք անգամ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև մի շարք եվրոպական ղեկավարների այցը Հայաստան ամենևին չեն վկայում արտաքին քաղաքականության պասիվության մասին», - նկատեց նա։

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևիցե այսքան ամուր ու կայուն չեն եղել, որքան հիմա։ Այս առումով, քաղաքագետը որոշակի հակասություններ է տեսնում Փաշինյանի հայտարարության և կադրերի նշանակման քաղաքականության մեջ: Ըստ նրա` կառավարությունում պաշտոններ են ստացել մարդիկ, որոնք ժամանակին կազմակերպել և առաջնորդել են հակառուսական ցույցեր, իսկ դրա պատճառը պրոռուսական կադրերի պակասն է։ 

Նրա կարծիքով՝ Հայաստանը եզակի պետություն է, որն ունի զուգահեռ ինտեգրացման երկու հնարավորություն, մեկը` տնտեսական, մյուսը` քաղաքական խոշորագույն միությունների հետ։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված