Իրանում շարունակվում է պայքարը հանուն իսլամական բարոյականության
Իրան
Իրանական իշխանությունները բարոյականության համար մղվող պայքարի շրջանակներում փակել են տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ, հաղորդում են իրանական պաշտոնական լրատվամիջոցները:
Իրավապահ մարմինների աշխատակիցները նախորդ շաբաթ կազմակերպել էին ստուգայց Իրանի մայրաքաղաքի 87 հաստատություններ: «Բոլոր այս վայրերը փակվել են, քանի որ դրանք չեն հետևում իսլամի նորմերին, թույլ են տալիս կանանց նարգիլե ծխել և չունեն համապատասխան արտոնագրեր», - գրում է Интерфакс-ը:
Նման հաստատությունների մի շարք այցելուներ ձերբակալվել են նաև իսլամական դրես-կոդին չհետևելու համար:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ իրանական իշխանությունները ներմուծել են «բարոյական անվտանգության նոր ծրագիր»: Ծրագրի իրականցման ընթացքը վերահսկելու նպատակով, փողոցներում գործի է անցել ոստիկանության 70,000 աշխատակից: Այս ամենն իրականացվում է արևմտյան մշակութայի ներխուժման դեմ պայքարի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ