Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին Գյումրի- Երևան երկաթգիծը
Հասարակություն
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին գյուղի մոտակայքով անցնող երկաթգիծը: Երկաթգիծը փակվել էր ապրիլի 13-ի առավոտյան գյուղում հնչած կրակոցներից հետո:
Դավիթ Սանասարյանը գյուղացիներին առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները: Երկաթգիծը փակած բնակիչները որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:
Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել էին Գյումրի- Երևան երկաթգիծը, կրակոցներ էին հնչել, կան վիրավորներ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան