Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցը փակելու օրինագիծը
Իրան
Իրանի մեջլիսի 290-ից պատգամավորներից 150-ն աջակցել են Հորմուզի նեղուցը մասամբ փակելու վերաբերյալ օրինագծին, հայտարարել է խորհրդարանի ներկայացուցիչ Քարիմի Քուդուսին, հաղորդում է NEWSru.com-ը։
Եթե այս օրինագիծը հավանության արժանանա երկրի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադի կողմից, ապա սա հիմք է նեղուցը փակելու համար։ Նշենք, որ այդ նեղուցով է փոխադրվում նավթի համաշխարհային բեռնափոխադրումների 35%-ը։
«Եթե Եվրամիության պատժամիջոցները շարունակվեն, Հորմուզի նեղուցով անցնելու նրանց իրավունքը կարգելափակվի»,- ասել է Քուդուսին։ Նա ընդգծել է նաև, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային բազաների ներկայությունն իրենց չի կարող խանգարել փակել նեղուցը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ