Իրանը հերքում է Իսրայելի կողմից իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները
Իրան
Իրանը հերքել է Իսրայելի կողմից իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներն առ այն, թե ինքը որևիցէ կապ ունի Բուլղարիայում տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի պայթեցման հետ, և մեղադրել է ահաբեկչության մեջ հենց Իսրայելին։
Այսօր՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ, միջազգային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Խազային հայտարարել է, որ Թեհրանը դատապարտում է ցանկացած ձևի և դրսևորման ահաբեկչություն, հաղորդում է РИА Новости-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Բուրգասի օդանավակայանում պայթեցվել է տուրիստական ավտոբուս, որի մեջ իսրայելցիներ են եղել։
Պայթյունի հետևանքով 6 մարդ է զովել, իսկ ավելի քան 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ