Իրանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել
Իրան
Իրանը փորձարկել է Fateh-110 բալիստիկ հրթիռների դասին պատկանող նոր` 4-րդ սերնդի հրթիռ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Հրթիռը տարբերվում է իր դասի նախորդ հրթիռներից գերնոր նշանառման համակարգով, որի շնորհիվ զգալիորեն ավեlացել է 300 կմ թrչող Fateh-110-ի` թիրախին խոցելու ճշտությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է, որ տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են նշանառման համակարգում, այնքան առաջադեմ են, որ դրանց համարժեքն ունեն աշխարհի միայն մի քանի երկրներ:
Նշենք, որ շաբաթներ առաջ Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանը զգալի առաջընթաց ունի հրթիռների արտադրության հարցում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ