Ամերիկյան ականակիր նավի անձնակազմը փրկել է իրանցի նավաստիների
Իրան
Ամերիկյան Ջեյմս Ուիլյամս ականակիր նավի անձնակազմը Հորմուզի նեղուցում փրկել է իրանցի 10 նավաստիների, որոնց նավում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնում է Իտար-Տասս-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեյսոն Սալաթային:
Նա նաև նշել է, որ իրանցիներից բացի, հրդեհված նավում եղել է նաև Պակիստանի 2 քաղաքացի։
«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և շուտով կտեղափոխվեն «Էնթերփրայզ» ավիակրի վրա, որտեղից նրանց կտեղափոխեն հայրենիք»,- ասել է Սալաթան։
Ամերիկյան նավերն առաջին անգամ չէ, որ փրկում են իրանցի նավաստիների կյանքը: Հունվարին ամերիկյան «Քիդ» ականակիրը ազատել էր սոմալեցի ծովահենների կողմից առևանգված և 40 օր գերի պահված իրանցի ձկնորսներին։
Դրանից ոչ շատ առաջ Թեհրանը զգուշացրել էր Վաշինգտոնին Իրանի ափերին ամերիկյան նավերի ներկայության անթույլատրելիություն մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru