Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 50 զոհ. ԶԼՄ–ներ
Իրան
Շուրջ 50 մարդ է զոհվել , 400–ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Իրանի հյուսիս–արևմուտքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է BBC–ն՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը։
Իրանական գործակալությունը, հենվելով տեղի ԱԻՆ ներկայացուցչի խոսքերի վրա, հայտնում է, որ վիրավորները տեղափոխվել են Թավրիզ և Արդեբիլ քաղաքների մոտ գտնվող հիվանդանոցները։
BBC թղթակից Մոհսեն Ասգարիի տվյալներով՝ տուժած շրջանների հետ կապն ընդհատվել է, քանի որ երկրաշարժի հետևանքով վնասվել են կապի միջոցների աշխատանքն ապահովող գծերը, իսկ մարդկանց միջև կապն իրականացվում է հաղորդիչների միջոցով։
Նշենք նաև, որ ժամեր առաջ Թավրիզ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6.4 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ