Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոս Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին Արսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) 

Ամփոփ տեղեկություններ Իրանի երկրաշարժից. վերջին տվյալներով 180 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 1300. (ԹԱՐՄԱՑՎԱԾ, տեսանյութեր)

Իրան

Այսօր երևանյան ժամանակով 16:23-ի կողմերն Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Ահար քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել երկրաշարժ երկու խոշոր ցնցումով՝ Ռիխտերի սանդղակով 6,2 և 6,4 ուժգնությամբ: Երկրաշարժի մասին տեղեկությունները հաստատել են USGS ծառայությունն ու Իրանի Երկրաբանական Ծառայությունը: Գրանցվել են նաև հետցնցումներ՝ համապատասխանաբար Ռիխտերի սանդղակով 5,9 և 5,4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի էպիկենտրոնի անմիջական հարևանությամբ գտնվում է Վարզեղան իրանական քաղաքը: Earthquake Report անկախ ծառայության տվյալներով, Վարզեղանում խիստ վնասվել են կավե տները, տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ:

BBC հեռուստաընկերությունը հայտնում է 80 զոհերի ու մոտ 400 վիրավորների մասին, իսկ RTE-ի տվյալներով զոհերի քանակն արդեն հասել է 87-ի:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով զոհերի քանակը հասել է 180-ի, վիրավորներինը՝ 1300-ի: Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ աղբյուրից:

khakestaar.blogspot.de իրանական բլոգում տեղադրված տվյալներով Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում Վարզեղանի ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքն ու մերձակա գյուղերի մեծ մասը խոշոր վնասներ են կրել ու փրկարարները չեն կարողանում հասնել դեպքերի վայր:

Earthquake Report-ը նշում է երկրաշարժի մակերեսային բնույթը (USGS-ի տվյալներով երկրաշարժի հիպոկենտրոնի խորությունը կազմում է մոտ 9 կիլոմետր) ու տարածաշրջանի խիտ բնակեցված լինելը (մոտ 1 միլիոն մարդ): USGS-ի տրամադրած երկրաշարժի ազդեցության և ուժգնության քարտեզում  կարող ենք տեսնել, որ էպիկենտրոնն ընկնում է նարնջագույն գոտու մեջ (միջին/ծանր ավերածություններ ու զոհեր), իսկ հայ-իրանական սահմանին մոտ գտնվող Մեղրի քաղաքն ու հարակից գյուղերն ընկնում են կանաչ գոտու մեջ (թեթև ավերածություններ/ավերածությունների բացակայություն): Իրանական խոշոր Թավրիզ քաղաքը գտնվում է դեղին և կանաչ գոտիների սահմանում:

Ականատեսների վկայություններով ու ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության տվյալներով երկրաշարժը զգալի է եղել նաև Հայաստանի տարածքում: Ուժեղ ցնցումներ են եղել Կապան ու Մեղրի քաղաքներում, բայց, այս պահի տվյալներով, զոհեր ու ավերածություններ չեն եղել:

Hayland.am սոցիալական ցանցի օգտատեր Արաքս Հակոբյանը գրառում է կատարել Մեղրի քաղաքի շրջակայքում գտնվող Ագարակ գյուղում իրավիճակի մասին, որի մեջ նշել է.

«ԱՐԱՔՍ ՀԱԿՈԲՅԱՆ 8/11/2012 5:38:51 PM:
Շատ վախենալու էր
մենք առաջին հարկում ենք, մենք շուտ դուրս վազեցինք, 3 ուժգին ցնցում եղավ, երրորդն ահավոր էր, ձայնով ու երկար տևեց, սարերից էլ բեկորներ էին թափվում, ողջ թաղամասը վայնասուն էր, եթե նույնը կրկնվի, մեր կողքի շենքը կփլվի, լրիվ ճաքճքել է»:


Իրանական Ուսանողների Նորությունների Գործակալությունը տեղադրել է առաջին կադրերը դեպքի վայրերից

Երկրաշարժի բնութագիրն ըստ USGS ծառայության.

Ուժգնությունը 6.4 բալ ըստ Ռիխտերի սանդղակի
Ժամանակը
Շաբաթ, 11 Օգոստոսի, 2012 ժամը 12:23:17 UTC (14:23 ըստ հայկական ժամանակի)
Շաբաթ, 11 Օգոստոսի, 2012 ժամը 03:53:17 PM էպիկենտրոնի ժամանակով
Կոորդինատները 38.322°N, 46.888°E
Խորությունը 9.9 կմ
Տարածաշրջանը Հյուսիս-արևմտյան Իրան
Հեռավորությունը մոտակա խոշոր բնակելի վայրերից
20 կմ հարավ-արևմուտք Ահարից
60 կմ հյուսիս-արևելք Թավրիզից
95 կմ արևելք Մարանդից
100 կմ հարավ-արևելք ՀՀ Կապան քաղաքից

Բայանդուր Պողոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի
Ամենադիտված