Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

«Իմ Հայաստան» փառատոն. խմբերգային արվեստի տոն Հայրենիքում

Սփյուռք

2012թ. ապրիլից ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց մի նոր լայնամասշտաբ մշակութային ծրագիր'«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:

Անկախության տարիներին Հայրենիք-Սփյուռք գորրծակցությունը նոր բովանդակություն ստացավ: Նորանոր անտես կամուրջներ ձգվեցին Հայաստանից Սփյուռք: Իրականացվեցին բազմաթիվ համահայկական մշակութային, մարզական միջոցառումներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը իր ստեղծման օրվանից փորձում է զարգացնել ձևավորված լավագույն ավանդույթները մշակել և իրականացնել նոր համահակական ծրագրեր' մեկտեղելու համար հայության ներուժը և այն ուղղորդելու հայրենիքի զարգացման ու հայկական սփյուռքի հիմնախնդիրների լուծման գործին:

Կարծում ենք, իրականացված բազում ծրագրերի շարքում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ուրույն տեղ է գրավում: Փառատոնը մեկնարկեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովով, ապրիլի 18-23-ը, հունիսի 25-ից հուլիսի 15-ը մեծ հաջողությամբ կայացան «Պարարվեստի օրերը», որին մասնակցեցին 32 պարախումբ աշխարհի 16 երկրներից: Մոտ 1400 պատանիներ ու երիտասարդներ հայրենիքում թնդացրին հայ պարը:

Պարարվեստի փառատոնին հաջորդեց «Անհատ կատարողների օրերը»: Փառատոնի շրջանակներում մասնակիցները համերգներով հանդես եկան Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջոցառումների շարքում, առանձնահատուկ տեղ է գրավում «Խմբերգային արվեստի օրերը», որն իր տեսակի մեջ առաջինն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Այն կայացավ օգոստոսի 9-ից 14-ը: Փառատոնը դարձավ հայ բազմաձայն երգեցողության բացառիկ համահայկական տոնակատարություն Հայրենիքում: 11 երգչախումբ Սփյուռքից և 7–ը Հայաստանից մասնակցեցին փառատոնին և վկայեցին, որ իրենք ի սփյուռս աշխարհի հավատարիմ են հայ մշակույթին, ինքնությանն ու արմատին, մեծ աշխատանքի, նվիրումի ու անգամ զոհողությունների գնով պահպանում ու զարգացնում են հայ խմբերգային արվեստի այն հրաշալի ավանդույթները, որոնք սկզբնավորել են հայ երաժշտության մեծ նվիրյալները' Տիգրան Չուխաջյանը, Կարա Մուրզան, Մակար Եկմալյանն ու Կոմիտասը: Նրանց շնորհիվ հայ երգեցողության զուլալ վտակը միացավ համաշխարհային մշակույթի հունին: Այսօր Սփյուռքի եկեղեցիներին և մշակութային կենտրոններին կից գործող բազմաթիվ երգչախմբերը շարունակում են իրենց նախորդների գործը' հայ մանուկներին փոխանցելով հայոց ոգեղեն երգի կենարար հնչյունները:

Հայրենիքի և Սփյուռքի միասնության համատեքստում' խմբերգային արվեստը խորհրդանշական է նրանով, որ տասնյակ ձայները միավորվում են ու հնչում է մեկ երգ, անհատականությունները միավորվում են ու կերտում են ազգային դիմագիծ:

«Խմբերգային արվեստի օրերի» ծրագիրը հագեցած էր և բազմաբովանդակ: Միջոցառումները մեկնարկեցին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Վարդանանց» երգչախմբի համերգներով, որոնք կայացան Վանաձորում, Էջմիածնում և Երևանում:

Օգոստոսի 9-ին Նորքի «Հայորդաց տանը» կազմակերպվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակիցների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Հանդիպումը անջնջելի տպավորություն թողեց բոլոր ներկաների սրտերում և ևս մեկ անգամ վկայեց, որ երգչախմբերի անդամների միջև ստեղծվում են ջերմ բարեկամական հարաբերություններ, 350 սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները դառնում են մեկ մարդ, մեկ բռունցք և մեկ ձայնով երգում են մեր լինելիության երգը:

Օգոստոսի 10-ին Երգչախմբային ընկերության դահլիճում Սփյուռքից ժամանած երգչախմբերը հանդիպում ունեցան խմբերգային արվեստի անվանի գործիչների հետ: Հանդիպմանը ներկա էին արվեստի ժողովրդական գործիչ, պրոֆեսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Իվան Վարդանյանը և Կարինե Առաքելյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Յուրի Յուզբաշյանը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը:

Նույն օրը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Խմբերգային արվեստի օրերի» բացման հանդիսավոր արարողությունը: Ելույթներով հանդես եկան Սփյուռքից ժամանած «Սպենդիարյան» (Սիրիա), «Արարատ» (Իրան), «Կոմիտաս» (Իրան), «Սուրբ Ներսես Շնորհալի» (Վրաստան), «Դվին» (Էստոնիա), «Արաքս» (Եգիպտոս), «Օվսաննա» (ՌԴ), «Նորահրաշ» (ՌԴ) երգչախմբերը: Հայաստանի Հանրապետությունից ելույթ ունեցան' Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը, «Շողակաթ», «Կանթեղ», «Արարատ», «Ծաղկազարդ», «Զորական», «Երևանի ձայներ» երգչախմբերը:

Օգոստոսի 11-ին փառատոնի մասնակիցները այցելեցին Գառնիի հեթանոսական տաճար: Տաճարի աստիճանահարթակի վրա խմբված' փառատոնի մասնակիցները ոգեկոչեցին հայ երգը: Նույն օրը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացվեց ֆլեշմոբ ակցիա, որը կոչվում էր «Էրեբունի-Երևան»: Փառատոնի բոլոր մասնակիցները հպարտության և գոհության զգացումով միասնաբար երգեցին մեր հրաշագեղ մայրաքաղաքի հիմնը: Նկարահանվեց տեսահոլովակ, որը ցուցադրվեց փակման արարողության ժամանակ:

Օգոստոսի 12-ը բացառիկ օր էր փառատոնի մասնակիցների համար, նրանք մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այցելեցին Գանձատուն-թանգարան և ծանոթացան Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային արժեքներին:

Այնուհետև երգչախմբերը Մայր տաճարում մասնակցեցին Սբ. Պատարագին:

Նրանք հայ հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան նաև բաց խորանում իրականացվող Խաղողօրհնեքի արարողության ժամանակ:

Տոնական օրը «Իմ Հայաստան» փառատոնի մասնակից երգչախմբերը եզրափակեցին հոգևոր համերգով, որը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Օգոստոսի 13-ին Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը։Երկու տասնյակ երգչախումբ Հայաստանից և Սփյուռքից աղոթք հղեցին առ Աստված'միասնաբար երգելով «Հայր մեր»-ը։ Միջոցառումը շարունակվեց տոնական մեծ համերգով, որին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի երգչախմբերը։

Ավարտվեց նաև այս փառատոնը, սակայն այդ ավարտը դարձավ հրաշալի սկիզբ հայ երգչախմբային արվեստը սփյուռքում պահպանող ու զարգացնող նվիրյալներին Հայրենիքում մեկտեղելու, նրանց հրաշալի կատարումները ունկնդրելու, նրանց ճանաչելու և նրանց խնդիրները լուծելու ճանապարհին:

Վստահ ենք, որ փառատոնի յուրաքանչյուր հանդիսատես լցվեց հպարտության և երախտիքի զգացումով, չէ որ Սփյուռքում գործող երգչախմբերի յուրաքանչյուր անդամ իր գեղեցիկ ձայնով կարողանում է ոչ միայն հայ արվեստը, լեզուն, հայկականությունը պահել, այլև աշխարհով մեկ տարածում է հայ մշակույթը:

Սփյուռքում գործող յուրաքանչյուր երգչախմբի ղեկավար հայապահպանության նվիրյալ է, իսկ երգչախմբի յուրաքանչյուր անդամ իր հայաշունչ ձայնով ոչ միայն պահպանում է հայ արվեստը, լեզուն, հայկականությունը Սփյուռքի անծայր տարածքում, այլև աշխարհով մեկ տարածում է հայ մշակույթը և հաստատում է հայ բազմաձայն երգեցողության տեղը համաշխարհային խմբերգային երաժշտության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված