ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Հասարակություն
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն:
Araratnews.am-ի տեղեկություններով նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ