«Իսրայելի գոյությունը վիրավորական է մարդկության համար». Իրանի նախագահ
Իրան
Թեհրանի համալսարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ Իրանի նախագահ Մուհամեդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իսրայելի Հանրապետությունը անհրաժեշտ է վերացնել։ Life News –ի փոխանցմամբ՝ Իսրայելի դեմ պայքարի խաղաղության օրը ուսումնական կառույցում ելույթ ունենալիս Իրանի նախագահը ասել է. «Իսրայելի գոյության փաստը վիրավորական է մարդկության համար։ Այդ պետությունը պետք է ոչնչացնել»։
Բացի այդ, Իրանի նախագահը նաև հայտարարել է առանց սիոնսիստների ու ամերիկացիների նոր Մերձավոր Արևելքի կառուցման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին հրեական հանրապետությունը ակտիվացրել է Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու սպառնալիքները, որին Իրանն իր հերթին պատասխանել է. «Միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի»։
Իրանի զինյալները հայտարարել են, որ եթե Իսրայելը հարձակվի, իրենք կոչնչացնեն այդ երկիրը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը