Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

Քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ

Հասարակություն

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այդ շրջանակներում մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:

Դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են:

Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում:

Դրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության:

Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներից նույն ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ:

Գործընթացը շարունակվում է, առկա են դատարաններ ներկայացված՝ անձանց նկատմամն խափանման միջոց կալանքի փոփոխման միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:

Հարկ է ընդգծել նաև, որ դատախազները, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից և գնահատելով ազատության մեջ հայտնվելու պարագայում մեղադրյալի վարքագծային ռիսկերը՝ առանձին գործերով չեն առարկում վերջիններիս պաշտպանների կողմից դատարաններ ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին:

Դատախազությունը չափազանց կարևորում է այս գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնվող անձանց հետագա պատշաճ վարքագիծը և խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման ժամանակ ելակետային է համարում նաև հատկապես քննությունից թաքնվելու և պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցագործություն կատարելու ռիսկերը:

Ելնելով դրանից՝ գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնված անձանց տվյալները փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարտադիր պահանջների կատարման, ինչպես նաև նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված