Արցախում այսօր թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են
Հասարակություն
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբից:
«Միաժամանակ տեղեկացնենք, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո):
Ըստ գործող ընթացակարգի՝ վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)