«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)