Գերմանիան ևս 30 օրով երկարեցնում է ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների սահմանափակումները
Հասարակություն
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նոր տեղեկացնում է․ «Հետևելով ԵՄ հանձնաժողովի 2020թ. ապրիլի 8-ի առաջարկություններին՝ Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)