Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը 

Իշխանությունները ընդունում են մի օրենք, որը կբերի երկիր եկող ներդրումների էական կրճատման․ «Ազգային օրակարգ»

Հասարակություն

2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի հիմնական նպատակն է առանց մեղքը հաստատող դատավճռի, բռնագանձել կոռուպցիոն և քրեական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող, և այդ հիմքով որպես «ապօրինի ծագում ունեցող» սահմանված գույքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: «Ինքնին, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու ինստիտուտը անհրաժեշտ գործիք է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի գործում, և կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Իսլանդիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում, իսկ օրենքի ընդունումը բխում է մի շարք միջազագային կոնվենցիաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է և պարտավորվել է ներդնել ներքին օրենսդրության մեջ։ Սակայն ԱԺ կողմից ընդունված օրենքն անհիմն և վտանգավոր կերպով ընդլայնում է նրա կիրառման հնարավորությունները և մեխանիզմները, և կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը հանգեցնի պետական մարմինների կամայականության, բազմաթիվ անմեղ մարդկանց ունեզրկման, գույքի ապօրինի վերաբաշխման և քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խաթարման։ Մասնավորապես, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլև եթե նա ընդամենը դեռ ներգրավվել է որպես մեղադրյալ, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը արդեն իսկ կասեցվել է տարբեր հիմքերով, և կամ նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատախազությունը պարզապես ունի «հիմնավոր» կասկած։Սա պրակտիկորեն անսահմանափակ ընդլայնում է հնարավորությունները անձի և նրա գույքի նկատմամբ հետապնդում իրականացնելու, մասնավորապես, ցանկացած անձ այսպիսով կարող է հայտնվել դատախազության թիրախում, քանի որ այն նրա նկատմամբ «հիմնավոր» կասկածներ ունի, ընդ որում դատախազությունը տվյալ անձին թիրախավորելու համար որևէ իրական պատասխանատվություն չի կրում։Սա առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, ըստ որի հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Սա նաև անմիջականորեն հակասում է միջազգային փորձին, ըստ որի եթե անձը անմեղ է ճանաչվել քրեական դատավարության կարգով, ապա այլևս չունի իր գույքի ծագման օրինականությունը ապացուցելու որևէ պարտավորություն:Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում դատախազությունը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրեն հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով:Արդյունքում, պրակտիկորեն ցանկացած քաղաքացի այս օրենքով կարող է զրկվել իր գույքի նկատմամբ իրավունքից, եթե ժամանակին չի հավաքագրել և փաստաթղթավորել նրա ձեռքբերման բոլոր իրավական հիմքերը, ինչը Հայաստանի պայմաններում իրատեսական չի։Բացի այդ, քանի որ սույն օրենքի գործողությունը սահմանվում է սկսած 1991 թվականից, այնինչ օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելու պահանջ առաջացել է միայն 2011 թվականից ի վեր, փաստացի սույն օրենքը հետադարձ ուժով քաղաքացիներից պահանջելու է, որպեսզի նրանք կարողանան փաստաթղթավորված ձևով հիմնավորել իրենց գույքը և եկամուտները, թեև այդպիսի պահանջ նախկինում չի եղել։ Ուստի այն իրապես վատթարացնում է անձի իրավական վիճակը` առերևույթ հակասելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:Խիստ խնդրահարույց է նաև օրենքի 23-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին:Սա ընդլայնում է օրենքի գործողությունը այն անձանց վրա, որոնք ընդհանրապես որևէ հակաիրավական գործողություն չեն ձեռնարկել, սակայն գույք են ձեռք բերել այլ անձանցից, որոնք գույքի օրինական ծագման վերաբերյալ, բնականաբար, պարտավոր չէին որևէ տեղեկություն ունենալ, քանի որ ձեռքբերման պահին սույն օրենքը չէր գործում։Սա քաղաքացիների ունեզրկման անսպառ հնարավորություններ է բացում, քանի որ գույքը օրինական ձեռք բերած, փաստացի բարեխիղճ գնորդ հանդիսացող քաղաքացին, գույքի ձեռքբերումից բազմաթիվ տարիներ անց, ստիպված է լինելու ապացուցել, որ ինքը հանցագործ չի, և օրինական եղանակով է ձեռք բերել իր գույքը։ Սա, իր հերթին, առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:Ելնելով վերոնշյալից, կարելի է եզրահանգել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ  Օրենքը, առկա տեսքով, մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և սոցիալական անհամաչափ վտանգներ է պարունակում, և առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք առանցքային դրույթների: Այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գլոբալ ճգնաժամի պայմաններում ձեռնարկատիրական գործուենության համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդունում են մի օրենք, որը մեծ հավանականությամբ կբերի այդ գործունեության համար լրացուցիչ անհիմն խոչընդոտների, և երկրիր եկող ներդրումների էական կրճատման։Ստեղծված իրավիճակում, մենք կոչ ենք անում ՀՀ Նախագահին՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, և ուղարկել նշված օրենքը սահմանադրական դատարան, Սահմանադրությանը նրա համապատասխանությունը որոշելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ
Ամենադիտված