Խուզարկության ժամանակ 32-ամյա տղամարդը տան պատուհանից ատրճանակը դուրս է նետել (տեսանյութ)
ՏեսանյութերԽուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կամարինի փողոցի նրա տանը դատարանի որոշմամբ կատարված խուզարկության ժամանակ տղամարդը տնից բակ նետեց տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր։
Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին տոպրակում ատրճանակ ու ատրճանակի դետալներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)