Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը
Հասարակություն
Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
Դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)։
Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)