Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռեկտորների խորհրդի առցանց նիստին
Հասարակություն
Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)