Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

Որտեղ և ինչ վիճակում են ՀՀ նախկին պաշտոնյաների ծառայողական «Չայկա» մեքենաները

Հասարակություն

Ազգային ժողովի կողմից Պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցված «Չայկա» տեսակի 3 ավտոմեքենաները դեռևս չեն գնահատվել, աճուրդի չեն հանվել և տարածված տեղեկությունները, թե այս կամ այն անձին են վաճառվել՝ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից:

Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ՝ ԱԺ-ի կողմից կոմիտեին օտարելու նպատակով փոխանցված տրանսպորտային միջոցները գտնվում են գույքի պահառության նպատակով հատկացված Երևանի Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեում գտնվող տարածքում և կայանված են ավտոտնակներում:

Ուշագրավ է այն, որ դեռևս 2015 թ. գործարար Արայիկ Հայրապետյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Լավանդայի Արայիկ» անունով, հարցազրույցներից մեկում նշել էր, թե իր կոլեկցիոն մեքենաների շարքում է նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ծառայողական «Չայկա»-ն: Չնայած գործարարի հայտարարությանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի օտարման բաժնի պետ Ալբերտ Գասպարյանը ԼՈՒՐԵՐ.com-ին վստահեցրեց, որ այն շարունակում է գտնվել պահեստում ու չի օտարվել: 

Արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից, բավականին թանկ արժեն և օտարելու դեպքում հնարավոր է մեծ գումարներ մտցնել պետական բյուջե: Ուստի հետաքրքրվեցինք՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է օտարել այս «հնությունները», թե ոչ, կամ ինչ ճակատագիր է սպասվում դրանց: «Այս պահին օտարման վերաբերյալ ոչ հանձնարարական ունենք, ոչ էլ քննարկում է եղել: Վերջին 10 տարվա ընթացքում «Չայկա» տեսակի ավտոմեքենա չի օտարվել: Առհասարակ, մեքենաների օտարման գործընթացը 2 ձևով է իրականացվում. եթե տվյալ գերատեսչությանը պետք չի լինում շահագործելու համար, դիմում են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ որպես լիազոր մարմնի, և եթե տվյալ տրանսպորտային միջոցն իր թվաքանակով թարմ է ու օտարման ենթակա, առաջարկվում է այլ գերատեսչությունների, մյուս դեպքում՝ եթե հետագա շահագործման համար որպես սովորական տրանսպորտային միջոց պետք չի գալիս, դրվում է վաճառքի: Այսինքն, այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կորոշվի՝ կվաճառվի, թե, օրինակ, թանգարան կկառուցվի ու կտեղափոխվի այնտեղ»,- նշեց Գասպարյանը:

Թե ինչ վիճակում են գտնվում նշված ավտոմեքենաները, արդյոք սարքին վիճակում են, թե ոչ՝ փորձեցինք պարզել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այստեղից, սակայն, չկարողացան հստակ պատասխանել. «Արտաքինից նորմալ վիճակում են. վթարի ենթարկված կամ վնասված չեն, սակայն, թե դրանց մասերը ինչ վիճակում են՝ տեղյակ չենք և դրա մասին վկայող փաստաթուղթ ձեռքի տակ չունենք»,- փոխանցեցին ՊՈԱԿ-ից: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված