Դատախազի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. նա հիվանդանոցում է
Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նա ստանում է համապատասխան բուժում: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Նա իրեն լավ է զգում, հիվանդանոցներից մեկում է: Նրա մոտ ջերմություն և այդ վիրուսին հատուկ այլ լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ է ունեցել, գտնվում են ինքնամեկուսացման մեջ»,- ասաց Խաչատրյանը : Նա տեղեկացրեց, որ ՀՀ դատախազության աշխատակիցներից՝ բաժնի պետերը և վարչության պետերը գնում են աշխատանքի, իսկ մյուսները աշխատում են տանից. «ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումն կանխելու համար: Նախ՝ արդեն տևական ժամանակ է՝ աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում տանից: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ կիրակի օրերին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)