«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի Ժ/Պ է նշանակվել Իրինա Հովհաննիսյանը
Հասարակություն
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։ 2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։
Աշխատանքային գործունեություն
2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ,
2011-2014 թթ․ – «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար,
2009-2011 թթ․ – «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ,
2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար,
1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)