Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիասթափված է

Հասարակություն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստաի հաղորդակցության պատասխանատուն տարածել է մի քանի կազմակերպությունների ու անհատ փաստաբանների հայտարարությունը, ինչպես իրենք են ձևակերպել, «ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ»։

Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները: Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք.

1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած և հեղափոխություն իրականացրած հանրության անկնալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետև քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում: 

2. Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից:

Մասնավորապես, իշխանությունը բազմիցս հայտարարել է դատաիրավական համակարգում վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին, որն ըստ միջազգայնորեն ձևավորված լավագույն փորձի պետք է առնվազն ներառեր հետևյալ բաղադրիչներով ուսումնասիրություն դատավորի, սահմանադրական դատարանի դատավորի կամ նրանց թեկնածուի համար՝

• Կարողությունների և գիտելիքի,
• Բարեվարքության կամ ընդհանուր առմամբ այնպիսի գործողությունների ուսումնասիրություն և գնահատում, որոնք կասկած կարող են հարուցել նրանց բարեվարքության և մասնագիտական գործունեության նկատմամբ,
• Գույքի և եկամուտների։

Մինչդեռ, ՀՀ ԱԺ ընդունած օրենքները սահմանափակել են վեթինգի գործիքակազմը՝ թողնելով երկու հիմնական ուղղություն՝ գործող դատավորների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի ստուգում, ինչպես նաև դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, ինչպես նաև չնախատեսելով հետադարձությամբ համընդհանուր վեթինգի կիրառում բոլոր դատավորների նկատմամբ։

Ընդ որում, hայտարարագիր չներկայացնելու, սխալ տվյալ ներկայացնելու կամ գույք, եկամուտ չհայտարարագրելու համար պատասխանատվություն է սահմանվելու միայն 2017թ․ հունիս ամսից հետո ներկայացրած պաշտոնատար անձանց համար։

Այսինքն, դրանից առաջ կատարված նույն արարքի համար որևէ պատասխանատվություն չի սահմանվել: Նույն կերպ, համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանկերից կարող է պահանջել և ստանալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հաշիվների առկայության, հաշվի մնացորդի և հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն միայն 2017թ․ հուլիսի 1-ից հետո ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի տրվել լիազորություն իրականացված վերլուծության հիման վրա հայտարարատուներից պահանջելու պարզաբանումներ և դրանց հիման վրա գործի նյութեր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն 2017թ.-ի նախորդած ժամանակահատվածի համար:

Առաջին անգամ շահերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացվելու են 2019թ․ տարեկան հայտարարագրում և միայն 2019 թվականի համար, իսկ սահմանված շահերի հայտարարագիրը նախատեսում է խիստ սահմանափակ տեղեկությունների շրջանակ։ Կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող նաև ավելի վաղ ժամանակահատվածի վերաբերյալ հավաքել տեղեկություններ շահերի բախման վերաբերյալ կամ դրանց կապակցությամբ որևէ քայլ ձեռնարկել։

Ծայրահեղ անլուրջ է բարեվարքության ստուգման խիստ սահմանափակ հնարավորությունը, որովհետև բարվերաքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար։ Գործող դատավորների, ինչպես նաև դատախազների, քննչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Անընդունելի է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները չեն հրապարակվելու, այն Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ։ Ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ եզրակացության հիման վրա որոշում կայացնելու գործընթացը հրապարակային չէ։ Այսպիսով որևէ կերպ հանրային կամ այլ վերահսկողություն և հաշվետվողականություն ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանված չէ։

Այսպիսով, պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝

1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը:

3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար»։

Հայտարարության ներքո ստորագրել են

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբանδ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված